Հայկական շուկան Իրանի՝ սննդամթերքի և տնտեսական պարագաների արտադրմամբ զբաղվող փոքր ու միջին ձեռնարկությունների համար լավ հնարավորություն է: IRNA գործակալությանը տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Իրանի հանքերի, արդյունաբերության և առևտրի փոխնախարար Ալի Ռասուլիանը։
«Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է և կարող է իրանական ապրանքների համար տարացիկ ուղի լինել դեպի Ռուսաստան և հաշվի առնելով նաև Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ անգամ դեպի եվրոպական երկրներ: Այս երթուղով կարելի է ապրանքներ, մեքենաշինական սարքավորումներ, ինժեներական և տեխնիկական ծառայություններ արտահանել»,- նշել է նա:
Ռասուլիանը շեշտել է, որ պետք է օգտվել ստեղծված հնարավորությունից և ներկայություն ապահովել հայկական շուկայում, քանի դեռ իրենց մրցակիցները դա չեն արել: Ըստ պաշտոնյայի՝ հայկական շուկայում ներկայություն ունենալով, Հայաստանի միջոցով հնարավոր կլինի դուրս գալ համաշխարհային շուկա:
Թեմայի առնչությամբ IRNA-ն զրուցել է նաև Հայաստանում իրանական ցուցահանդեսի կազմակերպիչներից Հասան Մորթաջի հետ: Վերջինս ընդգծել է, որ հունիսին Երևանում կայացած ցուցահանդեսը լավ է ընդունվել: Նա նշել է, որ Հայաստանը մաքսատուրքի ցածր դրույքաչափերով կարող է ապրանքներ արտահանել Կանադա, և Իրանը կարող է օգտվել այդ հնարավորությունից ու Հայաստանի միջոցով իրանական ապրանքները արտահանել Հյուսիսային Ամերիկայի երկրներ: Այս համատեքստում նա նաև կարևորել է իրանական ապրանքների որակի բարձրացման անհրաժեշտությունը:
Շուշիից այսօր արձանագրված կրակահերթերի վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները ստուգելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվել է միջադեպի վերաբերյալ փաստերի հավաքագրում։
Կարդալ ավելին
Այս պահին գնդացրի կարճ կրակահերթերի ձայներ են լսվում Շուշիի ուղղությունից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Ալեն Ղուլյանը:
«Այս պահին գնդացրի կարճ կրակահերթերի ձայներ են լսվում Շուշիի ուղղությունից..
Էլ ո՞վ է լսել։ Խաղաղապահների թեժ գծի համար կա՞..
Մերոնց որ զանգեմ, լսածս հերքելու են»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին ևս նույն հատվածում կրակոցներ էին, ինչի վերաբերյալ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել։
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։
Կարդալ ավելին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի 14-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Նախիջևանի ուղղությամբ
Կարդալ ավելին
Շուշիի մոտակայքում հնչած կրակոցների վերաբերյալ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
Կարդալ ավելին
Այսօր հայտնի դարձավ, որ Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածում ականի վրա հայ տղամարդ է պայթել։
Կարդալ ավելին
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Հուլիսի 10-ին,
Կարդալ ավելին
ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝
Կարդալ ավելին