Մարտունին հրաժեշտ տվեց Արթուր Աղասյանին

1626612688-5453

Մարտունին այսօր հրաժեշտ տվեց 44-օրյա պատերազմում հայրենիքի սահմանները պաշտպանելիս հերոսաբար ընկած, ՀՅԴ Արցախի երիտասարդական և պատանեկան միությունների անդամ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, կապիտան Արթուր Աղասյանին։ Այն տեղի է ունեցել Մարտունու հրապարակում` Մոնթե Մելքոնյանի հուշակոթողի մոտ:

Մոնթեի ոգին իր մեջ կրող Արթուրը և՛ ապրիլյան քառօրյա, և՛ 44-օրյա պատերազմներում իր կատարած սխրանքներով մարմնավորեց իսկական հայ զինվորի կերպարը։

Արթուրին  հուղարկավորել են զինվորական պատվով՝ հայրենիքին մատուցած անձնուրաց ծառայության համար հետմահու պարգևատրելով «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ:

Հիշեցնենք, որ Արթուր Աղասյանի դի հայտնաբերել են հուլիսի 15-ին։ Արթուրի մասունքները ճանաչել է նրա զինվորը՝ հրամանատարի խաչի, անվանական սվին դանակի և հեռախոսի շնորհիվ։

Հայրենիքի պաշտպանության ժամանակ ընկել է նաև Արթուր Աղասյանի հարազատ եղբայրը՝ Արսեն Աղասյանը, ում աճյունը մի քանի ամիս առաջ հայտնաբերվել է ԴՆԹ հետազոտության նույնականացմամբ։

Դիտումների քանակը: 4172
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին