ԱՀ ԿԳՍ-ն և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ստորագրել են համագործակցության համաձայնագիր

Մայիսի 11-ին ԱՀ կրթության, գիտության և սպորտի (ԿԳՍ) նախարարության և Արցախի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, Կարդալ ավելին

Ստեփանակերտում բնակելի տանը հրդեհ է բռնկվել

Այսօր ժամը 10:16-ին Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մարտունու 63 հասցեում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության Ստեփանակերտ քաղաքի հրշեջ-փրկարարական մասի երկու մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ հերթապահ խումբը: Հրշեջ-փրկարարների արագ արձագանքման և ձեռնարկված օպերատիվ աշխատանքների արդյունքում ժամը 10:42-ին հրդեհը մեկուսացվել է, լիամարվել՝ 11:50-ին: Ըստ նախնական տվյալների՝ պատահարի հետևանքով այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1963թ-ին ծնված Ս.Ս-ին պատկանող բնակելի տան տանիքը մասնակի և տան հյուրասենյակի բազմոցը: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Հրդեհի բռնկման պատճառը և հասցված նյութական վնասի չափերը ճշտվում են:

Վրաերթ՝ Մարտունի քաղաքում

Հոկտեմբերի 21-ին ժամը 10:10-ին Մարտունու շրջբուժմիավորումից ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մաս հաղորդել են առ այն, Կարդալ ավելին

Նռան երրորդ փառատոնն Արցախում


Ճանապարհատրանսպորտային պատահար՝ Մարտունի-Կարմիր-շուկա-Ստեփանակերտ ճանապարհահատվածում

Սեպտեմբերի 8-ին ժամը 09:40-ի սահմաններում, Մարտունի-Կարմիր-շուկա-Ստեփանակերտ ավտոճանապարհի 13-րդ կիլոմետրին Կարդալ ավելին

Ստեփանակերտում տեղի է ունեցել բռնցքամարտի հուշամրցաշար

22-24.2019թ. Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունեցել բռնցքամարտի հուշամրցաշար՝ նվիրված Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկորի) հիշատակին: Մրցաշարին մասնակցում էին թիմեր ՀՀ-ից և ԱՀ-ից շուրջ 150 բռնցքամարտիկ: Մրցաշարը կազմակերպել էր ԱՀ բռնցքամարտի ֆեդերացիան: Առաջնության գլխավոր մրցավարն էր Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, Մարտունու մարզադպրոցի փոխտնօրեն Գևորգ Սարգսյանը: Թիմային հաշվարկով 1-ին տեղը զբաղեցրեց Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցը (11 առաջին), 2-րդ տեղը գրավեց Գեղարքունիքի մարզի Մարտունու մարզադպրոցը (10 առաջին), իսկ 3-րդը Հադրութ քաղաքն էր (5 առաջին): Մարտունու մարզադպրոցը այս մրցաշարին մասնակցում էր 12 բռնցքամարտիկներով մարզիչներ Մանուշակ Դավուդյանի, Գևորգ և Գագիկ Սարգսյանների գլխավորությամբ:

Հրդեհը վնաս է պատճառել Արցախի գյուղատնտեսությանը