Սարգիս Ստեփանյանը` աշխարհի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բազկամարտի Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն, զինհաշմանդամ փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը 2023 թվականի պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել։ Այդ մասին հայտնում են ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։
Ստեփանյանը հանդես է եկել 80 կգ քաշայինների կարգում և ձախ ձեռքով հաղթանակ է տարել վրացի Լաշա Միկավայի նկատմամբ։
Աշխարհի 25-րդ առաջնությունն անց է կացվում Ղազախստանի Ալմաթի քաղաքում։ Հայաստանի հավաքականը մրցումներին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու տարբեր բարերարների աջակցությամբ։
Առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 25-ին և ընթանալու է մինչև սեպտեմբերի 3-ը։