Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, այդ թվում՝ Վաշինգտոնում օրերս կայանալիք քննարկումների շուրջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։
Աղբյուրը նշում է, որ կողմերն անդրադարձել են տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրությանը:
«Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում [Բերձորի միջանցք] ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Փաշինյանը շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:
Աղբյուրը հայտնում է նաև, որ կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը: Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի այլ հարցերի:
Հավելենք, որ ապրիլի 29-ից մայիսի 5-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կլինի Վաշինգտոնում։ Պատվիրակության կազմում է նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումներն են։
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարևոր է համարել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև երեկ կայացած հանդիպումը։
Կարդալ ավելին
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սույն թվականի
Կարդալ ավելին
Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանները`
Կարդալ ավելին
Ադրբեջանին Վաշինգտոնի օգնության հարցը բարձրացվել է ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարի մասնակցությամբ լսումների ժամանակ,
Կարդալ ավելին
Բաղդադում հրթիռակոծվել է այսպես կոչված «կանաչ գոտին», որտեղ գտնվում են կառավարական գրասենյակները և դիվանագիտական ներկայացուցչությունները:
Կարդալ ավելին
Անկարայում քննարկել են ռուսական С-400 տեխնոլոգիաների վաճառքը և տեղափոխումը Վաշինգտոն:
Կարդալ ավելին
Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ:
Կարդալ ավելին