System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը կոչ է արել բոյկոտել Դանիայի և Չեխիայի հավաքականների մասնակցությամբ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ հանդիպումը, որն անցկացվելու է Բաքվում: Այդ մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոգում։
Թանկյանը գրել է, որ պատերազմ հրահրող Ադրբեջանը չի կարող այդպիսի խաղ անցկացնել, ասես ոչինչ չի եղել, մանավանդ որ մարզահրապարակի մոտակայքում Բաքվի խայտառակ «Ռազմական ավարի» պուրակն է:
Թանկյանը համապատասխան ստորագրահավաք է մեկնարկել նաև change.org կայքում:
Թողնել պատասխան