“Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ կառավարության որոշմամբ հաստատված՝ գերակա ոլորտում ներդրումների ծավալը այս տարվա հունվար-մայիսին աճել է 7 անգամ, իսկ այդ ներդրումներով ակնկալվող աշխատատեղերի թիվը՝ 4.5 անգամ:
Այսպես՝ 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին կառավարությունը գերակա ոլորտում հաստատել եւ արտոնություն է տվել 11 ծրագրի, որի արդյունքում ակնկալվել էր գեներացնել շուրջ 35.3 մլն դոլարի ներդրում և 502 աշխատատեղ:
2019 թվականի հունվար-մայիս ամիսներին կառավարությունը հաստատել է 25 ծրագր, ինչի արդյունքում ակնկալվող ներդրումների ծավալը կազմել է 254 մլն ԱՄՆ դոլար, իսկ ակնկալվելիք աշխատատեղերի թիվը՝ 2379:
Այսօր էլ հաստատեցինք եւս 1 մլրդ 241 մլիոն դրամի ներդրումային ծրագիր, 250 նոր աշխատատեղերի ակնկալիքով”,- գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում:
Թողնել պատասխան