Փետրվարի 9-ին` ժամը 12։00-ի դրությամբ, Արցախի Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
Սոթք — Քարվաճառ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, Գորիս — Բերձոր ավտոճանապարհը՝ դժվարանցանելի: Իրականացվում են ձյան մաքրման աշխատանքներ:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ բացառապես ձմեռային անվադողերով։
Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայություն
Թողնել պատասխան