Հունիսի 1-ին, ժամը 19:30-ի սահմաններում Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին իրար են բախվել Մարտակերտի շրջանի բնակիչ, 1994թ. ծնված Ա. Ե.-ի «Մերսեդես-Բենզ E-220» մակնիշի և
Շուշի քաղաքի բնակիչ, 1996թ. ծնված Դ. Հ.-ի վարած «Մերսեդես-Բենզ C-180» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա. Ե.-ի ուղևորուհի` Մարտակերտի շրջանի բնակչուհի, 1998թ. ծնված Ն. Ծ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել «Մերսեդես-Բենզ E-220» մակնիշի ավտոմեքենայի հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
Թողնել պատասխան