ՃՏՊ՝ Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհին

101754624_1104374903262386_1383243296268091392_n

Հունիսի 1-ին, ժամը 19:30-ի սահմաններում Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին իրար են բախվել Մարտակերտի շրջանի բնակիչ, 1994թ. ծնված Ա. Ե.-ի «Մերսեդես-Բենզ E-220» մակնիշի և

Շուշի քաղաքի բնակիչ, 1996թ. ծնված Դ. Հ.-ի վարած «Մերսեդես-Բենզ C-180» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա. Ե.-ի ուղևորուհի` Մարտակերտի շրջանի բնակչուհի, 1998թ. ծնված Ն. Ծ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել «Մերսեդես-Բենզ E-220» մակնիշի ավտոմեքենայի հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալը:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

Դիտումների քանակը: 4829
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին