ՃՏՊ Երևանում` գեներալ Լևոն Մնացականյանի մասնակցությամբ

Շամշյանից

Երևանում ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ է տուժել։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի տվյալների` ժամը 13։00-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց տանող հատվածում` «Կուկուռուզնիկի» տակ բախվել են «Toyota Land Cruiser» և վրացական համարանիշներով «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։

ՃՏՊ Երևանում` գեներալ Լևոն Մնացականյանի մասնակցությամբ

Կայքի տեղեկությունով` «Toyota Land Cruiser»-ի ղեկին եղել է Լևոն Մնացականյանը։

Վթարի հետևանքով 1 մարդ է տուժել։ Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Լևոն Մնացականյանը, արցախցի հայտնի գեներալ Սամվել Կարապետյանը (Օգանովսկին) և հրշեջ-փրկարարները, որից հետո տուժածը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Տուժածին մարմնական վնասվածքներով տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Դիտումների քանակը: 3921
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին