Հունիսի 24-ին ժամը 17:00-ի սահմաններում, Հադրութ-Տող-Ֆիզուլի ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին գտնվող խաչմերուկում, Հադրութ քաղաքի բնակիչ,
2001թ.ծնված Ա. Ս.-ն վարելով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան չի զիճել և բախվել է գլխավոր ճանապարհով ընթացող Հադրութի շրջանի բնակիչ, 1984թ.ծնված Կ. Ք.-ի կողմից վարվող «ԶԻԼ-MMз-554» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121» վարորդ Ա. Ս.-ն և ուղևորներ՝ Հադրութ քաղաքի բնակիչներ, 2003թ.ծնված Ա. Ա.-ն, 2004թ.ծնված Ռ. Ա.-ն ստացված մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժմիավորումներ։
Ա. Ս.-ն «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան վարել է առանց վարորդական իրավունքի:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը:
Թողնել պատասխան