Օգոստոսի 21-ին ժամը 00:35-ի սահմաններում, Հադրութի շրջանի Ջրակուս-Քյուրաթաղ ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրին Հադրութի շրջանի բնակիչ, 1989թ.ծնված Ա. Պ.-ն վարելով իրեն պատկանող «Օպել Աստրա 1,6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ, գլխիվայր շրջվելով մոտ 38մ. գլորվել ու ընկել է ձորը, ինչի հետևանքով Հադրութի շրջանի բնակիչներ՝ 2013թ.ծնված Լ.Պ.-ն, 1989թ.ծնված Ա.Պ.-ն և 1995թ.ծնված Ս.Պ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հադրութի շրջանային բուժմիավորում:
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել վարորդի անուշադրությունը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը:
ՃՏՊ՝ Ջրակուս-Քյուրաթաղ ավտոճանապարհին

Թողնել պատասխան