Շոշ համայնքի տարածքում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է մեկ անձ։ Այդ մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի լառայությունից։
Նոյեմբերի 7-ին ժամը 11:05-ին ԱՀ Շոշ գյուղում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղի 58-ամյա բնակիչ Ա. Մարգարյանի մասնակցությամբ։
«Մարգարյանը վարելով «Wolksvagen vento» մակնիշի ավտոմեքենան, կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհից դեպի աջ և բախվել ժայռին»,- հայտնում են ոստիկանությունից` հավելելով, որ ՃՏՊ-ի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։
Նույն ավտոմեքենայի 65-ամյա ուղևոր Հ. Ավանեսյանը, ով ևս Ներքին Սզնեք գյուղի բնակիչ էր տեղում մահացել է:
Թողնել պատասխան