Իշխանությունները պահանջում են մինչև Ալիևի այցը ազատել Բերձորը

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչները փակել են Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին և պահանջում են Բերձորը ևս չհանձնել։ Այդ մասին հայտնում են Բերձորի մեր աղբյուրները։

«Մենք ուզում ենք ռուս խաղաղապահների ղեկավարի հետ խոսենք, տեսնենք` ինչ է լինելու։ Ոստիկաններն էլ չեն թողնում, որպեսզի մենք բողոքի ակցիա անենք, փակենք փողոցը։ Ապրում ենք էստեղ, ո՞ւր գնանք»,– նշում է ցուցարարներից մեկը։

Բնակիչները նաև հավելում են, որ իրենց մինչև սեպտեմբերի 1-ը ժամանակ է տրվել լքել քաղաքը, քանի որ այդ օրը Բերձորը հանձնվելու է Ադրբեջանի հսկողությանը, և այդ օրն Իլհամ Ալիևն անձամբ պետք է Ադրբեջանական դրոշ բարձրացնի Բերձորում։

Իսկ Armenia Today-ի հետ զրույցում Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը հայտնել էր՝ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն է այցելել Աղավնո և բնակիչերին զգուշացրել, որ 20 օրվա ընթացքում պետք է լքեն գյուղը։

Դիտումների քանակը: 4082
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին