Հունիսի 12-ին Հաթերքի բուժամբուլատորիայից հաղորդել են ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 06:40-ին մարմնի սալջարդ ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել Մարտակերտի շրջանի բնակիչ, 1965թ.ծնված Գ. Ա.-ն։
Արցախի Հանրապետության ոստիկանությունը պարզել է, որ նույն օրը ժամը 05:00-ի սահմաններում Գ. Ա.-ն վարել է «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան Հաթերք գյուղի «Կտողնեն յալ» կոչվող տեղամասում և դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի ձախ և գլորվել ձորը:
Ինչպես հայտնում են Արցախի ոստիկանության մամուլի ծառայությունից՝ վթարի նախնական պատճառ է հանդիսացել վարորդի անուշադրությունը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:
Թողնել պատասխան