ՃՏՊ՝ Մարտակերտի շրջանում

103956495_1112067715826438_6713977596808401168_o

Հունիսի 12-ին Հաթերքի բուժամբուլատորիայից հաղորդել են ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 06:40-ին մարմնի սալջարդ ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել Մարտակերտի շրջանի բնակիչ, 1965թ.ծնված Գ. Ա.-ն։

Արցախի Հանրապետության ոստիկանությունը պարզել է, որ նույն օրը ժամը 05:00-ի սահմաններում Գ. Ա.-ն վարել է  «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան Հաթերք գյուղի «Կտողնեն յալ» կոչվող տեղամասում և դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի ձախ և գլորվել ձորը:
Ինչպես հայտնում են Արցախի ոստիկանության մամուլի ծառայությունից՝ վթարի նախնական պատճառ է հանդիսացել վարորդի անուշադրությունը:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

Դիտումների քանակը: 4881
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին