ՃՏՊ` Մարտունի-Բերդաշեն ճանապարհահատվածում

ՃՏՊ

Ապրիլի 7-ին ժամը 20:53-ին Մարտունի-Բերդաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հաղորդում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊ ծառայությունից։

Դեպքի վայրում պարզվել է, որ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչը (ծնված 1999թ.)՝ իր վարած «Mercedes benz» մակնիշի ավտոմեքենայով, Մարտունի-Բերդաշեն ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին:

Փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն և համագործակցելով շտապ օգնության աշխատակիցների հետ՝ տուժածին տեղափոխել Մարտունու բուժմիավորում:

Համաձայն աղբյուրի տուժածի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Դիտումների քանակը: 3903
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին