ՃՏՊ Շոշ-Ստեփանակերտ ավտոճանապարհին. Կան տուժածներ

FB_IMG_1611086862241

Ասկերանի շրջանի Շոշ գյուղից դեպի Ստեփանակերտ ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ավտովթար: Դեպքի վայր է մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի բնակիչ 1997թ. ծնված Զ.Օ.-ն իր վարած «ՊԱՋԵՐՈ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր խորությամբ ընկել է ձորը՝ արգելափակվել ձյան շերտի մեջ:

Փրկարարական ու տեխնիական հատուկ միջոցներով Արցախի փրկարարները տուժածներին հանել են ձորից: Վարորդը և ուղևորներ՝ 1995 թվ. ծնված Ն.Օ.-ն և Ստեփանակերտի բնակչուհի 2001 թվ. ծնված Ա.Ա.-ն ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ և տեղափոխվել հանրապետական բժշկական կենտրոն: Ներկայումս նրանց վիճակը կայուն է:

Դիտումների քանակը: 4318
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին