Այսօր ժամը 14:50-ի սահմաններում, Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում իրար են բախվել «Վոլկսվագեն գոլֆ» և «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՊԾ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը և հատուկ փրկարարական տեխնիկայով տուժածներին դուրս են բերել վթարված մեքենաներից և շտապ օգնության մեքենաներով տեխափոխել բուժհաստատություններ:
Նախնական տվյալներով պատահարի պատճառ է հանդիսացել «Վոլկսվագեն գոլֆ» ավտոմեքենայի, վազանց կատարելու նպատակով, հանդիպակաց երթևեկելի մաս դուրս գալը:
Երկու մեքենայի վարորդներն ու 3 ուղևոր՝ 1985 թվականին ծնված Վ․Հովսեփյանը, 2007 թվականին ծնված Հ․Սարգսյանը, 2000թվականին ծնվածներ Վ․ Ծատրյանն ու Բ․ Դանիելյանը՝ ստացած մարմնական վնասվածքներով բուժում են ստանում համապատասխան բուժհաստատություններում։
Ըստ բժիշկների՝ Վ․Ծատրյանի վիճակը գնահատվում է ծանր։
Թողնել պատասխան