ՃՏՊ մահվան ելքով` Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին

ՃՏՊ

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին այսօր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 4 կին։ Այդ մասին հայտնում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ԱԻՊԾ-ից։

ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել է, որ իրար են բախվել ՌԴ խաղաղապահ զորախմբի վարորդ Ի.Յ.-ի (ծնված 1992թ.) վարած «HAVAL H9» և Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակիչ Է.Գ.-ի (ծնված 1996թ.) վարած «ՎԱԶ- 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը կոտրվածքներով և աջ թոքի ստորին բլթի սալջարդ ախտորոշմամբ տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։ Ըստ բժիշկներից ստացված տեղեկության տուժած Է.Գ-ի վիճակը գնահատվում է բավարար: Իսկ վերջինիս 4 ուղևորները տեղում մահացել են` Հ. Գ-ն (Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակիչ, 1971 թ. ծնված), Ն.Դ-ն (Հադրութի շրջանի Ազոխ համայնքի բնակիչ`փաստացի բնակվում է Ասկերանի շրջանի գ. Այգեստան, 1970 թ. ծնված), Լ. Մ-ն (Հադրութի շրջանի Թաղասեր համայնքի բնակիչ`փաստացի բնակվում է Ասկերանի շրջանի գ.Այգեստան, 1972 թ. ծնված) և Ս. Ս-ն (Ստեփանակերտ քաղաքի Ս.Դավիթ 54 հասցեի բնակիչ`փաստացի բնակվում է Ասկերանի շրջանի գ.Այգեստան, 1966 թ. ծնված)։

Դիտումների քանակը: 4314
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին