ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Բերձոր ավտոճանապարհին

81636343_991977031168841_5601525497386237952_o

Հունվարի 7-ին ժամը 22:50-ի սահմաններում Ստեփանակերտ-Բերձոր ավտոճանապարհի 50-րդ կիլոմետրին, Բերձոր քաղաքի 2-րդ միջնակարգ դպրոցի խաչմերուկում իրար են բախվել

Բերձոր քաղաքի բնակիչներ՝ 1988թ. ծնված Ա. Ա.-ի վարած «Նիսսան X-Trail» մակնիշի և 1987թ. ծնված Վ. Ա.-ի վարած «Վոլկսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս աջ ազդրի փակ կոտրվածքով նույն օրը ժամը 23:10-ին տեղափոխվել է Բերձորի շրջանային բուժմիավորում։
Նախնական տվյալներով «Նիսսան X-Trail» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Ա. Ա.-ն խաչմերուկը հատելու ժամանակ դուրս է եկել երթևեկելի գոտի։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը:

Դիտումների քանակը: 4703
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին