Մայիսի 11-ին ժամը 21:07-ին Ստեփանակերտի «Զառին բաղ» կոչվող տեղամասում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը, ոստիկանության համակարգի և ճանապարհային ոստիկանության ծառայողները, «Շտապ բժշկական օգնություն կայան» ՓԲԸ-ի հերթապահ խումբը:
Արցախի Հանրապետության ԱԻ փրկարար ծառայության փոխանցմամբ դեռևս չպարզված հանգամանքներում Ստեփանակերտ քաղաքի 21-ամյա բնակիչ Վ.Ք.-ն իր վարած «Vaz 21- 07» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանակերտի «Զառին բաղ» կոչվող տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և կողաշրջվել:
Վարորդը և նրա 21-ամյա ուղևոր Է.Պ.-ն շտապ օգնության մեքենայով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ նրանց առողջական վիճակը բավարար է:
Թողնել պատասխան