Հունվարի 22-ին ժամը 17:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1966թ. ծնված Ս. Հ.-ն, վարելով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան մայրաքաղաքի Նաբերեժնայա փողոցի թիվ 4 հասցեի դիմացի
ճանապարհահատվածում դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից, բախվել է ճանապարհի ձախ մասում առկա էլեկտրասյանը և մահացել:
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել վարորդի առողջական վիճակի կտրուկ վատթարացումը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Թողնել պատասխան