Վանք-Դրմբոն ճանապարհահատվածում հունվարի 22-ին ժամը 17:20-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ա. Բ.-ն վարելով «Միցուբիշի Աիրտրեկ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Մարտակերտի շրջանի բնակիչ, 1977թ. ծնված Վ. Մ.-ի վարած «ՎԱԶ-21213» ավտոմեքենային։ Բախման հետևանքով Վ. Մ.-ն և նրա ուղևորներ՝ Մարտակերտի շրջանի բնակիչներ՝ 1980թ. ծնված Ն. Մ.-ն, 2017թ. ծնված Ն. Մ.-ն և «Միցուբիշի Աիրտրեկ» ավտոմեքենայի ուղևոր՝ Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1977թ. ծնված Շ. Բ.-ն, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ։
Վթարի նախնական պատճառ է հանդիսացել ճանապարհի մերկասառույցը։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը։
ՃՏՊ՝ Վանք-Դրմբոն ճանապարհահատվածում

Թողնել պատասխան