Տեղ-Կոռնիձոր հատվածում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։
«Հանդիպմանը իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Աղբյուրը նշում է, որ աշխատանքները շարունակվում են, արդյունքների մասին լրացուցիչ կհայտնեն։
Ադրբեջանական կողմը հանդիպման մասին դեռ պաշտոնական հայտարարություններ չի կատարել։
Հավելենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 30-ին հայտնել էր, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածություններն ու մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:
Թողնել պատասխան