Տեղ-Կոռնիձոր հատվածում կայացել է ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում. ԱԱԾ

Տեղ Կոռնիձոր

Տեղ-Կոռնիձոր հատվածում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։

«Հանդիպմանը իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը նշում է, որ աշխատանքները շարունակվում են, արդյունքների մասին լրացուցիչ կհայտնեն։

Ադրբեջանական կողմը հանդիպման մասին դեռ պաշտոնական հայտարարություններ չի կատարել։

Հավելենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 30-ին հայտնել էր, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածություններն ու մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:

Դիտումների քանակը: 3814
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին