Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից գումար է հափշտակել

ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ պետությունից խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափ կազմող գումար։ Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության  դատախազությունից։

«ԱՀ տարածքային կառավարման նախարարության և առևտրային կազմակերպություն հանդիսացող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված` ԱՀ տեղահանված քաղաքացիներին հիշյալ ընկերությանը պատկանող հյուրատանը տեղավորելու տեսքով արտահայտված ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա 2020թ. նոյեմբեր ամսից մինչև 2021թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում պայմանագրերով նախատեսված` իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատող պաշտոնական փաստաթղթերում ներկայացվել են կեղծ տեղեկություններ մատուցված ծառայության չափի` տեղահանված բնակիչների քանակի մասին, որի միջոցով պետությունից խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափ կազմող ընդհանուր 19.548.400 դրամ գումար», — նշված է աղբյուրում:

ԱՀ դատախազությունը հայտնում է, որ դեպքի առթիվ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն), 334-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութություն) և 345-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական փաստաթղթերի կեղծում և օգտագործում) նախատեսված հանցանքների հատկանիշներով: Քրեական գործը փոխանցվել է ԱՀ քննչական կոմիտե` նախաքննություն իրականացնելու համար:

Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացվում է ԱՀ գլխավոր դատախազության կողմից:

Դիտումների քանակը: 4146
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին