Թշնամին Արցախում ԱԹՍ է կիրառել․ հայկական կողմը 4 զոհ ունի

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը զոհեր ունի։ Այդ մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։

«Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ»,- ասված է հաղորդագրությունում։

Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված ՊԲ զինծառայողներն են՝

Արմո Աբգարյանը,

Սամվել Թորոսյանը,

Երվանդ Թադևոսյանը,

Գագիկ Բալայանը:

Ավելի ուշ աղբյուրը հայտնել է, որ ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է:

Հավելենք նաև, որ ԱՀ ՊՆ-ն երեկ հայտնել էր, որ հունիսի 27-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով նաև ականանետ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Մարտակերտի շրջանի ուղղությամբ շարունակել է խախտել հրադադարը` ժամը 21։00-ի սահմաններում 60 մմ տրամաչափի ականանետից 2 ական արձակելով Կիչան համայնքի, ժամը 21:30-ի սահմանում մեկ ական արձակելով Ճանկաթաղի ուղղությամբ։

Դիտումների քանակը: 3946
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին