Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈւ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։ Այդ մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Աղբյուրը նաև հայտնում է, որ ժամը 18:00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Թողնել պատասխան