Թշնամու զինվորները իջել են դիրքերից և արգելել խոտհավաքը Տեղ համայնքում

Տեղ

Սյունիքի մարզի Տեղ համայնքի համայնքապետարանը հայտնում է, որ թշնամու զինվորները իջել են վերջիններս կողմից զբաղեցրած դիրքերից և արգելել գյուղացիներին խոտհավաք իրականացնել:

Համաձայն Տեղի համայնքապետարանի ֆեյսբուքյան տեղեկատվության Տեղ համայնքի վարչական տարածքում, Տեղ–Արավուս-Խնածախ բնակավայրերի վարչական տարածքների հատման կետում գտնվող «Անդրուն քարեր» կոչվող դաշտամասից մի փոքր վերև թշնամին դիտակետեր է տեղակայել:

Տեղ գյուղի բնակիչները երեկ՝ հունիսի 26-ին, գնացել են նշված տարածք՝ հավաքելու հնձած խոտը, սակայն թշնամու զինվորները իջել են դիրքերից և արգելել խոտհավաքը։

Առավոտյան Տեղ համայնքի ղեկավարին են դիմել մի խումբ բնակիչներ, ներկայացրել իրավիճակը և տեղեկացրել, որ տեխնիկան չի կարողանում մտնել տարածք։ Ներսես Շադունցը, Առաջին բանակային կորպուսի հրամանատարական կազմի, Արավուսի վարչական ղեկավարի և փորձառու կամավորականների հետ կարճ ժամանակահատվածում գնացել են դաշտամաս, կանգնել մեր բնագծի երկայնքով և կազմակերպել բերքահավաքը։

«Դաշտից բերքն ամբողջությամբ հանելուց հետո է միայն մեր ղեկավարությունը հեռացել տարածքից»,- հայտնում են Տեղ համայնքից։

Դիտումների քանակը: 4377
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին