Թուրքական և իսրայելական հրթիռային, հարվածային և կասետային ռումբերը Ստեփանակերտում

FB_IMG_1602529432671

ԱՀ ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են չպայթած ռումբերի և ականների որոնման, միաժամանակ դրանց վնասազերծման աշխատանքները։ Այդ մասին հայտնել է ԱՀ ԱԻՊԾ֊ն իր ֆեյսբուքյան էջից։
Միայն Ստեփանակերտում արդեն հայտնաբերվել են թուրքական և իսրայելական արտադրության հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ։
Ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի հանձնարարականով` չպայթած զենք-զինամթերքը սակրավորները տեղափոխել են մայրաքաղաքից դուրս` անվտանգ վայր և ոչնչացրել։
Գործընթացը լուսաբանել են հայկական և օտարերկրյա մեդիաներկայացուցիչները։

Թուրքական և իսրայելական հրթիռային, հարվածային և կասետային ռումբերը Ստեփանակերտում

Դիտումների քանակը: 4177
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին