Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Թուրքիան խոսքի ազատության ոտնահարման դեպքերի թվով «առաջատար» դիրք է զբաղեցնում։
Ստացված դիմումների քանակով Թուրքիան Ռուսաստանից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում։ Հայտնի է, որ Ռուսաստանից գրանցվել է 13.800, իսկ Թուրքիայից՝ 11.150 դիմում։
Նշենք, որ ՄԻԵԴ-ը Թուրքիայի հետ կապված 97 վճիռ է կայացրել, որից 85-ում առնվազն մեկ իրավունք ոտնահարվել է։
2019 թվականի համեմատ Թուրքիայից ստացված դիմումները 2020 թվականին աճել են 27 տոկոսով։
Անհրաժեշտ ենք համարում առանձնացնել, որ Թուրքիայում հիմնական խախտումներն արձանագրվել են խոսքի ազատության, արդար դատավարության իրավունքի, ազատության և անվտանգության բնագավառներում։
Թողնել պատասխան