«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն». կձայնագրվեն ու կտեսագրվեն բոլոր 9 սիմֆոնիաները

Ludwig-van-Beethoven

Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակին նվիրված ծրագրի շրջանակում կիրականացվեն մի շարք միջոցառումներ.

«Ասոնանս» անսամբլը հանդես կգա «Բեթհովենի սիմֆոնիաների հետքերով» ծրագրով՝ ներկայացնելով բեթհովենյան թեմաներով գրված 9 պիեսների պրեմիերա։
Կպատրաստվի և կցուցադրվի Բեթհովենին նվիրված վավերագրական ֆիլմաշար, ինչպես նաև կկազմակերպվի գիտական վեբինար, որի ընթացքում անդրադարձ կկատարվի մեծանուն կոմպոզիտորի կյանքին ու գործունեությանը։

«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը կազմակերպում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Այն կեզրափակվի Բեթհովենի ծննդյան օրը՝ այս տարվա դեկտեմբերի 16-ին:

Դիտումների քանակը: 4880
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին