Քույր Սոֆի Խոսրովյանը Բեյրության պայթյունից զոհված 13-րդ հայն է

beirut

Բեյրութում տեղի ունեցած պայթունի հետևանքով զոհված հայերի թվին ավելացել է ևս մի անուն: Այսօր հայտնի է դարձել, որ զոհվել Սոֆի Խոսրովյանը: Նա իրանահայ էր և Լիբանանի վանքերից մեկում ծառայում էր որպես մայրապետ: Հայտնի նաև, որ քույր Սոֆին Գթության քույրերի միաբանության անդամ էր: Սոֆի Խոսրովյանը Բեյրութում պայթյունի հետևանքով զոհված 13-րդ հայն է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութում հզոր պայթյուն է որոտացել, որի ալիքը վնասներ է հասցրել տասնյակ կիլոմետր հեռավորության վրա: Մինչ այսօր հայտի դարձած զոհերի անուններն են՝

  1. Նազար Նաջարյան
  2. Ջեսիկա Բեզջյան
  3. Դելիա Փափազյան
  4. Ժակ Բարամագյան
  5. Անահիտ Բերբերյան
  6. Լիզա Գավուքջեան-Գոզուբոյուկյան
  7. Վարուժան Թոսունյան
  8. Գայա Ֆոտուլյան
  9. Սարգիս Թեքիրյանի
  10. Շանթ Հակոբյանի
  11. Ալիս Բալյան
  12. Արամ Սարգսյան
  13. Սոֆի Խոսրովյան

Անհայտ կորածների շարքերում կան նաև ազգությամբ հայեր, որոնց մասին թե՛ հարազատները, թե՛ իրավապահները դեռևս ոչ մի տեղեկություն չունեն:

Աղբյուրը՝ «Արևելքը» լրատվական կայք

Դիտումների քանակը: 4424
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan