Ուս ուսի, ձեռք ձեռքի կապրեցնենք մեր սրբություն Արցախն ու մեր սրտի քաղաք Ստեփանակերտը. Սարգսյան

FB_IMG_1632556939004

Քաղաքամայր Ստեփանակերտի օրվան նվիրված քաղաքապետ Դավիթ Սարգսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Մեծ աշխարհի այս գողտրիկ անկյունում է բաբախում Արցախի սիրտը: Այստեղ ժամանակներ ու քաղաքակրթություններ են հատվում, տրամադրություններ ու երազանքներ են մեկտեղվում:

Ստեփանակերտը փոթորկալի անցյալ է ունեցել: Անցած երկու-երեք տասնամյակների ընթացքում, թվում է՝ արդեն թոթափում էինք 90-ականների դժնդակ օրերի հետքերը: Մայրաքաղաքն էլ բռնել էր կայուն զարգացման ճանապարհը: Բայց վրա հասավ 2020թ-ի պատերազմը: Ազատամարտից հետո առաջին անգամ թիրախավորվեց նաև Ստեփանակերտը: Ունեցանք անդառնալի կորուստներ, տեղահանված հազարավոր հայրենակիցներ: Նրանց մեծ մասը հանգրվանեց մայրաքաղաքում: Ու դա բնական է, որովհետև Ստեփանակերտը բոլոր արցախցիների տունն է… Պատերազմը նոր մարտահրավերների առաջ կանգնեցրեց մեր քաղաքին՝ ավերածություններ, բնակֆոնդի ընդարձակում, ենթակառուցվածքների գերծանրաբեռնում», — գրել է քաղաքապետը։

Սարգսյանն ընդգծել է նաև, որ ստեփանակերտցին սովոր չէ հանձվելու, նա անպայման կուղղի իր մեջքը և կշենացնի իր մեծ օջախը։ Քաղաքապետը նշել է, որ հենց դա է մեր նահատակների՝ մեզ թողած պատգամը և դա պետք է լինի արցախցու տեսլականը՝ հանուն այն արյան, որով սրբացել է մեր հողը:

«Ուրեմն չենք երկնչում ու չենք հապաղում, այլ՝ ի գո՛րծ: Ուս ուսի, ձեռք ձեռքի կապրեցնենք մեր սրբություն Արցախն ու մեր սրտի քաղաք Ստեփանակերտը», — հավելել է Սարգսյանը:

Դիտումների քանակը: 3951
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին