Վագիֆ Խաչատրյանը կապ է հաստատել ընտանիքի հետ. ԿԽՄԿ

ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանին: Այդ մասին հայտնում են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից։

«Տղամարդուն դիմավորել են ԿԽՄԿ պատվիրակները, որոնցից մեկը բժիշկ է, և նրան հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ»,- նշված է ԿԽՄԿ տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին Լաչինի միջանցքում [Բերձորի միջանցք] ապօրինի տեղադրված ՀԱԱ-ից առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։

Դիտումների քանակը: 3925
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին