Հայաստանի Հանրապետության կառավարությունը աշխատանքներ է իրականացնում Վահագն Դադրյանի աճյունը տեղափոխել Հայաստան։
Այդ մասին հայտարարություն է հրապարակել ԱԳՆ մամուլի ծառայությունը․ “Հաշվի առնելով միջազգային հեղինակություն վայելող պրոֆեսոր Վահագն Դադրյանի (Տատրեան) անկոտրում պայքարն արդարության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համար, իր մեծ գիտական ներդրումը ցեղասպանության ուսումնասիրության գործում՝ որոշում է կայացվել նրա աճյունը տեղափոխել Հայաստանի Հանրապետություն: Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն իսկ իրականացվում են”:
Հիշեցնենք, որ պատմաբան Վահագն Դադրյանը, ով ապրում և գործում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ մահացել է 2019 թվականի օգոստոսի 2-ին 93 տարեկան հասակում։
Թողնել պատասխան