Վանի “Սուրբ Խաչ” եկեղեցում պատարագ է մատուցվել (տեսանյութ)

church_s_hac

Այսօր՝ Սեպտեմբերի 9-ին Վանի Աղթամար կղզու “Սուրբ Խաչ”  եկեղեցում 3 տարվա դադարից հետո Խաչվերացի տոնից մեկ շաբաթ առաջ կրկին պատարագ է մատուցվել։ Վանում “Սուրբ Խաչ” եկեղեցին միակն է պատմական Հայաստանի տարածքում, որի գմբեթը  պսակված է խաչով:

Թեև եկեղեցում կարող էր տեղավորել շուրջ 70 մարդ, սակայն այդ օրը կղզում ավելի քան 200 մարդ էր ներկա:

“Սուրբ Խաչ” եկեղեցում պատարագը մատուցել է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի վիկարին՝ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը։

Նա ընդգծել է Կոստանդնուպոլսի Հունական ուղղափառ եկեղեցու Էկումենիկ պատրիարքի այս արարողության առաջին անգամ մասնակցության կարևորությունը և շնորհակալություն հայտնել նրան:

Նշենք, որ եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերանորոգվել էր 2010 թվականին և բացվել թանգարանի կարգավիճակով: Եկեղեցու վերանորոգումից հետո հայ համայնքը տարին մեկ անգամ այնտեղ պատարագ անցկացնելու թույլտվություն ունի: Սակայն վերջին երեք տարիներին պատարագներ չէին անցկացվում տարածաշրջանում թուրք-քրդական բախումների պատճառով։

Պատարագ Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում

Опубликовано Ermenihaber.am (հայերեն) Воскресенье, 9 сентября 2018 г.

Ermenihaber.am

Դիտումների քանակը: 4972
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին