Պաշտոնյաները կասկածվում են Վրաստանի տարածքի մի մասն Ադրբեջանին անօրինականորեն փոխանցելու մեջ

վանք

Վրաստանի գլխավոր դատախազությունն այսօր տեղեկացրել է Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացին մասնակցած Արտաքին գործերի նախարարության և Ներքին գործերի նախարարության երկու պաշտոնյաների ձերբակալության մասին։ Սահմանազատման վրաց-ադրբեջանական հանձնաժողովի համանախագահ Իվերի Մելաշվիլին և նույն հանձնաժողովի անդամ Նատալյա Իլիչևան կասկածվում են Վրաստանի տարածքի մի մասն Ադրբեջանին անօրինականորեն փոխանցելու մեջ։

«Վրաստանը և Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանի դեմարկացիան իրականացնել 1938 թվականին թողարկված քարտեզի հիման վրա։ Հետագայում, սակայն, կասկածյալները միտումնավոր կերպով թաքցրել են այդ քարտեզը՝ առաջնորդվելով 1970-80-ական թվականներին հրապարակված մի շարք այլ քարտեզներով», — այսօր Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ջարջի Ցիկլաուրին։

Նրա խոսքով՝ հետաքննության ընթացքում հաջողվել է պարզել, որ այն քարտեզները, որոնցով առաջնորդվել են կասկածյալները, հակասել են Վրաստանի պատմական սահմաններին, այդ թվում՝ «Դավիթ Գարեջի» վանական համալիրի մասով։

Մեղավոր ճանաչվելու դեպքում Մելաշվիլին և Իլիչևան կարող են դատապարտվել 10-15 տարվա ազատազրկման՝ «Վրաստանի տարածքային անձեռնմխելիության խախտման» հոդվածով։

Դիտումների քանակը: 5392
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին