Վարչապետը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում

Безымянный

Այսօր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործնական այցի շրջանակներում մեկնել է Բրյուսել և այնտեղ այցելել Եվրոպական Խորհրդարան (ԵԽ)․Վարչապետը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Եվրոպական Խորհրդարանի  արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերը:

Եվրոպական Խորհրդարանի  արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ վարչապետը ելույթ է ունեցել և ողջույնի խոսքերից հետո նշել, որ սա Թավշյա հեղափոխությունից հետո վարչապետի համար առաջին հնարավորությունն է ելույթ ունենալ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

Վարչապետը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում

Ես հպարտ եմ ձեզ տեղեկացնել, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում մեր երկրում շատ տեսանելի փոփոխություններ են տեղի ունեցել: Օրինակ, մենք արդեն արմատախիլ ենք արել համակարգային կոռուպցիան Հայաստանում: Հայաստանում մենաշնորհների եւ գոյություն ունեցող օլիգոպոլիաների ուժը արդեն իսկ նվազել է: Այսօր Հայաստանում չկա որեւէ մեկը, որն ի վիճակի է քաղաքական ազդեցություն գործադրել իր տնտեսական նպատակներին հասնելուհամար” ,- ասել է վարչապետը և նշել, որ Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը հսկայական նշանակություն ունի բարեփոխումների հաջողությունների համար:

Վարչապետը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում

Ելույթի ընթացքում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, մատնանշելով այն փաստը, որ արդեն 2-տասնյակ է ինչ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դե-ֆակտո ապրում է անկախության մեջ և այսօրվա երիտասարդությունը՝ նոր սերունդ է, որը բացի անկախությունից այլ տարբերակ չի ճանաչում։

ՀՀ վարչապետը նշել է, որ ինքը չի կարող ներկայացնել Լեռնային Ղարաբաղի հայությանը, քանի որ  ունի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մանդատը։

Ինձ համար ակնհայտ է, որ խաղաղ գործընթացը կարող է իրական առաջընթաց արձանագրել միայն այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կնստի բանակցային սեղանի շուրջ, միայն եթե լսվի և հաշվի առնվի Ղարաբաղի ժողովրդի ձայնը”՞, — ասել է Նիկոլ Փաշինյանը:

Դիտումների քանակը: 4943
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին