ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Արմեն Սարգսյանին հանձնեց իր հավատարմագրերը

Безымянный

ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսին այսօր նախագահ Արմեն Սարգսյանին հանձնեց իր հավատարմագրերը:

Դեսպան Թրեյսին նշեց, որ ուրախ է Հայաստանի համար այս պատմական ժամանակներում լինել այստեղ: «Պատրաստ եմ աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ ամրապնդելու հայ-ամերիկյան հարաբերությունները և աջակցելու Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին», — ասաց դեսպանը:

Նախագահը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր հարուստ փորձառությունն ու գիտելիքները կներդնի՝ երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության առավել զարգացման համար:

Դիտումների քանակը: 4659
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին