Վերջնական համաձայնագիրը տեսանելի է․ Պետդեպ

Վաշինգտոնն աջակցում է հայ-ադրբեջանական բանակցությունների շարունակմանը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլերը՝ մեկնաբանելով երեկ Մոսկվայում կայացած Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումը։

«Մենք դահլիճում չէինք, բայց դա մեզ համար առաջնային է մնում։ Ինչպես գիտեք, պետքարտուղարը մի քանի շաբաթ առաջ այստեղ՝ Վաշինգտոնում, ողջունեց երկու կողմերին։ Մենք հասկանում ենք, որ այդ ժամանակվանից ի վեր բանակցությունները շարունակվել են Բրյուսելում, և մենք աջակցում ենք դրանց շարունակմանը»,- ասել է Միլերը՝ շեշտելով. — «Սա շարունակում է մնալ մեզ համար առաջնահերթություն»:

Նա վերահաստատել է Վաշինգտոնի դիրքորոշումը, թե համաձայնությունը հասանելի է և երկու կողմերը պետք է միասին աշխատեն՝ չլուծված հարցերի շուրջ համաձայնության հասնելու համար։

Հարցին, թե արդյո՞ք պետքարտուղարը նախատեսում է առաջիկայում հանդիպել կողմերի հետ, Միլերը պատասխանել է՝ նա շարունակում է ներգրավված մնալ, սակայն նման հանդիպումների մասին տեղեկություն չունի:

Դիտումների քանակը: 3864
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին