Վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող. ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ։ Այդ մասին հաղորդում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունըից։

«Մայիսի 21-ին, ժամը 14:05-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Աղվանի Գյուլսարյանը»,– նշված է ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդման մեջ նշվում է, որ զինծառայողին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, վիճակը բավարար է, իսկ պատասխան գործողությունների արդյունքում ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:

Դիտումների քանակը: 3873
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին