Խաչեն գետի մոտակայքում ՀՀ քաղաքացի է անհետացել

Խաչեն

Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին անհետացել է ՀՀ 63-ամյա քաղաքացի։ Այդ մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ժամը 01:06-ին հաղորդում է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում մարդ է անհետացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Իրականացված օպերատիվ միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, 63 ամյա Ս.Մ-ն Խաչեն գետի ափին իջևանած արշավի անդամներից է, որն արշավախմբի հետ Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ իջնելիս ասել է, որ ինքն առաջ է գնում և կամրջի մոտ սպասելու է խմբին: Հասնելով կամրջի մոտ՝ խումբը Ս.Մ-ին նշված տեղանքում չի հայտնաբերել»,- նշում է աղբյուրը։

Առաջաձորի հրշեջ-փրկարար ջոկին առավոտյան կցվել է նաև Մարտակերտի շրջանի ԱԻ բաժնից մեկ մարտական հաշվարկ:

Որոնումները դեռևս արդյունք չեն տվել։

📌Փրկարարները որոնում են Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում անհետացած քաղաքացուն:

Դիտումների քանակը: 3935
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին