Վլադիկ Խաչատրյանն ընդունել է Պիեռ-Էմանուել Դյուքրուեին

95689431_3277282778972841_3025068916817788928_o

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանն ապրիլի 30-ին  ընդունել է Արցախում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ղեկավար Պիեռ-Էմանուել Դյուքրուեին:

ԱԻՊԾ տնօրենը և ԿԽՄԿ առաքելության ղեկավարը քննարկել են փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումներին և այդ շրջանակներում ԱԻՊԾ ստորաբաժանումների ներգրավվածությանը: Վլադիկ Խաչատրյանը ներկայացրել է ծառայության կողմից կատարված աշխատանքները և հետագա անելիքները:

Պիեռ-Էմանուել Դյուքրուեն հայտնել է, որ ԿԽՄԿ առաքելությունն այս առումով ևս պատրաստ է նպաստել արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից իրականացվող միջոցառումներին, որպես աջակցություն՝ տրամադրելով անհատական պաշտպանիչ պարագաններ և ախտահանիչ նյութեր:

Դիտումների քանակը: 4372
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին