Վրաստանաբնակ մեր մի քանի հայրենակիցներ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին նվիրաբերեցին 27 շնչառական սարքեր։
Այդ մասին քիչ առաջ հայտնեց Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը։
“Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց շնչառական սարքերի տեղափոխումը Հայաստան։
Շնորհակալություն ենք հայտնում նախաձեռնության հեղինակներին և ֆինանսական աջակցություն ցուցաբերողներին”,- նշված է դեսպանության հայտարարության մեջ։
Թողնել պատասխան