Հոկտեմբերի 21-ին ժամը 10:10-ին Մարտունու շրջբուժմիավորումից ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մաս հաղորդել են առ այն,
որ նուն օրը ժամը 08:40-ին աջ կոնքազդրային հոդի փակ կոտրվածք բեկորների տեղաշարժով, քերծված վերքեր ախտորոշումով իրենց մոտ է դիմել Մարտունի քաղաքի բնակիչ, 1937թ. ծնված Մ. Մ.-ն :
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հոկտեմբերի 14-ին ժամը 19:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի Լ. Պետրոսյան փողոցում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1985թ. ծնված Մ. Ա.-ն վարելով «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել Մ. Մ.-ին և պատճառել նշված մարմնական վնասվածքները:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:
Թողնել պատասխան