Վրաերթից մահացած 28-ամյա հղի կինը Սոնա Մնացականյանն էր

Սոնա Մնացականյան

ՀՀ մայրաքաղաք Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վրաերթից մահացած 28-ամյա հղի կինը Սոնա Մնացականյանն էր։ Այդ մասին հայտնի է դարձել «Support Our Heroes – Armenia» կազմակերպության տարածած հաղորդագրությունից։

«Խորը ցավով տեղեկացանք մեր կազմակերպության հիմնադիր անդամ, կազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավար Սոնա Մնացականյանի անժամանակ մահվան գույժի մասին: Սոնան միշտ կմնա մեր սրտերում՝ որպես բացառիկ հայրենասեր և բարձր մարդկային արժանիքներ ունեցող ընկեր: Ցավակցում ենք Սոնայի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Սոցցանցերում լուրեր են պտտվում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենան է վրաերթի ենթարկել կնոջը։

Վրայերթի կապակցությամբ ՀՀ ՔԿ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է հետևյալը.

«ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին»։

Դիտումների քանակը: 4578
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին