ՅՈւՆԵՍԿՕ–ն աշխատանքներ է տանում ԼՂ փորձագիտական առաքելություն ուղարկելու ուղղությամբ

ՅՈւՆԵՍԿՕ

Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքներ փորձագիտական առաքելություն ուղարկելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են իրականացվում: ՅՈւՆԵՍԿՕ-ին ՀՀ անդամակցության 30-ամյակի միջոցառմանը մասնակցելու նպատակով Փարիզ կատարած պաշտոնական այցի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ հանդիպմանը վստահեցրել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեն։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը։

«Հայաստանն ի սկզբանե իր աջակցությունն է հայտնել ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի նախաձեռնությանը՝ ԼՂ և հարակից տարածքներ փորձագիտական առաքելություն ուղարկելու առնչությամբ։ Լիահույս ենք, որ ԼՂ և հարակից տարածքներ ՅՈւՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելությունը կիրականացվի 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակում և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ինչպես նաև այցելության ընթացքում հավասար թվաքանակով հայկական և ադրբեջանական մշակութային հուշարձաններ այցելելու պայմանի պահպանմամբ»,– նշել է Դումանյանը։

Նա նշել է, որ մինչ օրս ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող վայրագություններին և հայկական մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացմանն ու վանդալիզմի, բարեկարգման կամ այլ ձևակերպումների անվան տակ կոթողների այլափոխման նորանոր դեպքերի:

Դիտումների քանակը: 4054
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին